• Մեր մասին
  • Ծառայություններ
  • Տեսարժան վայրեր
  • Կարծիքներ
  • hyArmenian
    • enEnglish
    • ruРусский
Էլ․ հասցե: [email protected]       Հեռ.: +374 91 925999, +374 94 925999, +374 44 502020
Հասցե: Դիլիջան - Վանաձոր մայրուղու 24-րդ կիլոմետր

Tezh Ler Resort

Main Navigation
ԱՄՐԱԳՐԵԼ
  • Սենյակներ և արժեքներ
  • Գլխավոր
  • Հատուկ առաջարկ
  • Հետադարձ կապ
Hotel management software

31Dec

Ամանորը «Թեժ Լեռ» հանգստյան տանը

23:00PM 430.000 ՀՀ դրամ

«Թեժ Լեռ» հանգստյան տունը հրավիրում է բոլորին միասին դիմավորելու 2020 թվականը և անցկացնելու անմոռանալի ձմեռային հանգիստ մեզ մոտ:

Մենք նախապատրաստել ենք ամեն ինչ, որպեսզի Ձեր ամանորյա հանգիստը լինի իսկապես հիշարժան և հաճելի ակնթարթներով լեցուն: Ամանորյա հեքիաթային մթնոլորտը, հետաքրքիր ժամանցը մեծահասակների և երեխաների համար, բարեհամբույր սպասարկումը, հարմարավետ սենյակները և, իհարկե, Լոռվա ձյունածածկ բնությունը հնարավորություն կտան Ձեզ կտրվել առօրյա հոգսերից և հիանալի ժամանակ անցկացնել ընտանիքի և ընկերների հետ:

«Թեժ Լեռ» հանգստյան Ամանորյա փաթեթը ներառում է

31.12.2019թ. – Ամանորյա շոու ծրագիր` կենդանի երաժշտություն, հրավառություն, Ձմեռ պապ, խաղեր և մրցույթներ,անակնկալներ երեխաների համար
01.01.2020թ. – Նախաճաշ, Տոնական ընթրիք, DJ, մանկական միջոցառում
02.01.2020թ. – Ազգագրական օր՝ նախաճաշ և խաշ, հայկական տարազներով ֆոտոսեսիա, ղափամայի պատրաստման վարպետաց դաս, ընթրիք
03.01.2020թ. – Նախաճաշ, ընթրիք, մանկական միջոցառում, գինու հյուրասիրություն խարույկի շուրջ
04.01.2020թ. – Նախաճաշ, ընթրիք, երաժշտական երեկո
05.01.2020թ. – Նախաճաշ, Սուրբ Ծննդյան տոնական ընթրիք
06.01.2020թ. – Նախաճաշ

Փաթեթի արժեքը ըստ սենյակների ներկայացված է ստորև

Սենյակի տեսակը Անձանց քանակ
սենյակում
Փաթեթի արժեքը/
ՀՀ դրամ
Ստանդարտ 2 430,000
Դելյուքս 2 530,000
Սուիթ 2 630,000
Դուպլեքս ապարտամենտ 4 970,000
Քոթեջ 6 1,130,000
Լրացուցիչ մահճակալ * 95,000

* Լրացուցիչ մահճակալը մինչև 6 տարեկան երեխաների համար անվճար է:
Լրացուցիչ մահճակալ մինչեւ 6 տարեկան երկու երեխաների համար՝ 60.000 ՀՀ դրամ:
Լրացուցիչ մահճակալ 6-12 տարեկան 1 երեխայի համար՝ 60.000 ՀՀ դրամ
Լրացուցիչ մահճակալ 12 տարեկանից բարձր անձանց համար՝ 95․000 ՀՀ դրամ

Համաձայն «Թեժ Լեռ» հանգստյան տան կանոնների՝ ամանորյա փաթեթը համարվում է հաստատված՝ հյուրի կողմից փաթեթի արժեքի 30%-ի չափով կանխավճար կատարելուց հետո, իսկ փաթեթի արժեքի ամբողջական վճարումը պետք է կատարվի մինչև սույն թվականի դեկտեմբերի 15-ը։

Ամանորյա փաթեթի ամրագրումը չեղյալ հայտարարելու պայմաններ.

  • Ամրագրումն առանց տուգանքի կիրառման հնարավոր է չեղյալ հայտարարել մինչև սույն թվականի դեկտեմբերի 15-ը:

  • Նոյեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը ընկած ժամանակահատվածում ամրագրումը չեղարկելու դեպքում գանձվում է տուգանք՝ կատարված կանխավճարի չափով։

  • Սույն թվականի դեկտեմբերի 15-ից 31-ը ընկած ժամանակահատվածում ամրագրումը չեղյալ հայտարարելու դեպքում գանձվում է տուգանք՝ փաթեթի ողջ արժեքի չափով:

  • Մեր մասին
  • Գլխավոր
  • Դրույթներ և պայմաններ

Կառավարող ընկերություն

MYM_Logo

  • Սենյակներ և արժեքներ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Տեսարժան վայրեր
  • Հետադարձ կապ
© 2015-2020 Tezh Ler Resort. All rights reserved. Official site
  • Stay Connected
  • Twitter
  • Facebook
  • Facebook
  • Skype