Ակտիվ հանգստի և հետաքրքիր ժամանցի սիրահա՞ր եք: Ամրագրեք սենյակ «Թեժ Լեռ» հանգստյան տանը և ստացեք հնարավորություն մասնակցելու հատուկ այստեղի համար մշակված «LASER TAG» բարձր տեխնոլոգիական խաղին, որը տեղի կունենա հոկտեմբերի 15-ին: Այն իրենից ներկայացնում է մարտական գործողությունների իմիտացիա՝ բոլորովին անվտանգ զենքերով, իսկ ամենակարևորը՝ այս խաղն ամբողջովին անցավ է, ինչը թույլ է տալիս կենտրոնանալ բացառապես խաղի վրա և հաճույք ստանալ ողջ ընթացքում:
Կարող են մասնակցել բոլորը՝ անկախ սեռից և տարիքից:
Խաղի մասնակցության վճարը 2000դր. 1 անձի համար: