Հուլիսի 5-ին <<Թեժ Լեռ>> հանգստյան տանը կհյուրընկալվի <<The Band>> երաժշտական խումբը, մենակատար՝ Կարինա Առուստամյան: Խումբը ստեղծագործում է փոփ, ֆոլք, էթնո-ֆոլք, սոուլ, սոֆթ ռոք, r&b և ջազ ժանրերում:
Խմբի մասին
Խումբը հիմնադրվել է 2013թ.: Մոտ 2 տարվա ընթացքում խումբն ունեցել է ավելի քան 400 ելույթներ Երևանի և Հայաստանի այլ քաղաքների ակումբներում:
2014թ. օգոստոսին “Be My Boy” (The Cat Power) երգի նրանց քավր-տարբերակն արժանացել է “Van Music Awards” գլխավոր մրցանակին (Ռադիո Վան FM 100.6):