• Մեր մասին
  • Ծառայություններ
  • Տեսարժան վայրեր
  • Կարծիքներ
  • hyArmenian
    • enEnglish
    • ruРусский
Էլ․ հասցե: [email protected]       Հեռ.: +374 91 925999, +374 94 925999, +374 44 502020
Հասցե: Դիլիջան - Վանաձոր մայրուղու 24-րդ կիլոմետր

Tezh Ler Resort

Main Navigation
ԱՄՐԱԳՐԵԼ
  • Սենյակներ և արժեքներ
  • Գլխավոր
  • Հատուկ առաջարկ
  • Հետադարձ կապ
Hotel management software

21May

Սոճիների փոշոտում

00:00AM Մայիս - հունիս

Tezh Ler

  Գարնան վերջին- ամռան սկզբին Լոռվա մարզում տեղի է ունենում սոճիների փոշոտումը՝ անգնահատելի օգուտ ներկայացնելով մեր առողջության համար: Կարծում ենք՝ շատերը նկատած կլինեն բաց դեղին փոշին, որը հայտնվում է սոճիների շրջակայքում՝ օդում կամ գետնի վրա, և քչերը միայն կարող են կռահել, թե այս միկրոսկոպիկ փոշեհատիկները ինչպիսի բնական առողջարար միջոց կարող են հանդիսանալ մեզ համար:

 Սոճու փոշին ունի կազդուրիչ հատկություն և բարելավում է օրգանիզմի ընդհանուր դիմադրողականությունը : Այն պարունակում է լայն սպեկտրի վիտամիններ և միներալներ, այդ թվում՝ վիտամին A β-կարոտին, B1, B2, B3, B6, ֆոլաթթու, վիտամին D, վիտամին E, ինչպես նաև բազմաթիվ հանքային նյութեր և ամինաթթուներ: Կան կարծիքներ, որ սոճու փոշին կարող է նպաստել մարդու շնչառական համակարգի, էնդոկրին համակարգի բարելավմանը, նվազեցնել ցավազգացողությունը, կարգավորել արյան մեջ խոլեստերինի պարունակությունը: Շնորհիվ իր այս հատկանիշների սոճու փոշին լայն կիրառություն ունի բուսաբուժության մեջ, և ծառայում է որպես մի շարք դեղամիջոցների հումք:

 «Թեժ լեռ» հանգստյան տան տարածքում գտնվում է սոճիների անտառի առանձնացված անվտանգ հատվածը, որտեղ շուտով կսկսվի սոճիների փոշոտումը (մայիս – հունիս): Անտառում դուք կարող եք ոչ միայն հաճելի զբոսնել` շնչելով առողջարար օդը, այլև հանգստանալ հատուկ տաղավարներում, գողտրիկ անկյուներում տեղադրված նստարաններին և ցանցաճոճերին:

  • Մեր մասին
  • Գլխավոր
  • Դրույթներ և պայմաններ

Կառավարող ընկերություն

MYM_Logo

  • Սենյակներ և արժեքներ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Տեսարժան վայրեր
  • Հետադարձ կապ
© 2015-2020 Tezh Ler Resort. All rights reserved. Official site
  • Stay Connected
  • Twitter
  • Facebook
  • Facebook
  • Skype